Իսրայելը լիակատար գերիշխանություն է հաստատել Ադրբեջանի նկատմամբ.Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ

06/08/2025 18:27 Միջազգային

Իսրայելը լիակատար գերիշխանություն է հաստատել Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդոլարահիմ Սարային։

Նա նշել է, որ «սիոնիստական ռեժիմի» լայն ներկայությունը Ադրբեջանում սպառնալիք է ներկայացնում այդ երկրի, ինչպես նաև հարևան պետությունների անվտանգության և անկախության համար։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Իսրայելից ինքնաթիռները պարբերաբար թռչում են դեպի վերջերս Իրանի սահմանի մոտ կառուցված օդանավակայան (նկատի ունի օկուպացված Արցախում կառուցված օդանավակայանը):

Իրանը դեմ կլինի ցանկացած ապակառուցողական գործողության, մեջբերում է նրա խոսքերը Tasnim գործակալությունը։

–00—ՅՄ