44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումը բարձրացվել է

06/08/2025 17:28 Միջազգային

Թուրքիայի զինվորական բարձրագույն խորհուրդը (YAŞ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ գումարված նիստում մի շարք զինվորականների նոր կոչումներ է շնորհել: Մասնավորապես 61 գնդապետի շնորհվել է գեներալի կամ ծովակալի զինվորական կոչում։

Թուրքական մամուլում առավել տարածվել և խանդավառությամբ է ընդունվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումի բարձրացումը:

Թուրքիայի ցամաքային ուժերի և Ադրբեջանում տեղակայված թուրքական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բահթիյար Էրսային տրվել է բանակի գեներալի կոչում։ Դա բարձրագույն զինվորական կոչում է Թուրքիայի ցամաքային զորքերում։

Ուշագրավ է, որ թուրքական մամուլում շրջանառվող լուրերում վերջինս բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ», ով «էպոս է կերտել Ղարաբաղում»:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

–00—ՅՄ