Կրեմլում ավարտվել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

06/08/2025 16:05 Միջազգային

Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից։

Զրույցը տևել է մոտ երեք ժամ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել օգոստոսի 6-ի վաղ առավոտյան, նրան դիմավորել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

–00—ՅՄ