Իրանում մահապատժի են ենթարկել միջուկային ֆիզիկայի մասնագետի գտնվելու վայրը մատնած Մոսադ-ի գործակալին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Իրանը մահապատժի է ենթարկել իր քաղաքացիներից մեկին, որը համագործակցել էր Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի հետ և տեղեկություններ էր փոխանցել իրանցի միջուկային ֆիզիկայի մասնագետներից մեկի գտնվելու վայրի մասին, որն արդյունքում սպանվել էր իսրայելական հարվածներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության դատական մարմիններին։
Հաղորդվում է, որ Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու մեջ մեղադրվող տղամարդն աշխատել է կառավարական կազմակերպությունում և հասանելիություն է ունեցել գաղտնի տեղեկատվության։ Նա հավաքագրվել է «Մոսադ»-ի կողմից համացանցի միջոցով, ապա մի քանի անգամ Վիեննայում հանդիպել է «Մոսադ»-ի գործակալների հետ։
Տղամարդը գործակալներին ամեն շաբաթ գաղտնի զեկույցներ է ուղարկել այն կազմակերպության գործունեության մասին, որտեղ աշխատում էր, և մեծ վարձատրություն է ստացել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ