ԱՄՆ հատուկ բանագնացը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

05/08/2025 23:45 Միջազգային

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։

«Մենք կարող ենք դա հաստատել: Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», – լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։

Նա չի նշել Ուիթկոֆի այցի ճշգրիտ ժամանակը։

–00—ՅՄ