ԵՄ-ն սառեցրել է ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքերը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

ԵՄ-ն սառեցրել է ԱՄՆ-ի դեմ պատասխան առևտրային մաքսատուրքերը Թրամփ-ֆոն դեր Լեյեն համաձայնությունից հետո, բայց միշտ կարող է դրանք վերստին ակտիվացնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը ձեռնարկել է անհրաժեշտ իրավական միջոցառումները։
Մասնավորապես նախատեսվում էր լրացուցիչ վճարներ մտցնել ամերիկյան ապրանքների վրա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 93 միլիարդ եվրո, այդ թվում՝ սոյայի, ինքնաթիռների և մեքենաների համար։ «Մենք սառեցնում ենք մաքսատուրքերը, բայց միշտ կարող ենք դրանք կրկին ակտիվացնել», – նշել է ԵՄ պաշտոնյան։
Բրյուսելն առևտրային գործարքի շրջանակում նաև 750 միլիարդ դոլարի էներգակիրներ կգնի Միացյալ Նահանգներից։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաստատել է դա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Մենք ռուսական գազն ու նավթը կփոխարինենք Միացյալ Նահանգներից հեղուկ բնական գազի, նավթի և միջուկային վառելիքի զգալի գնումներով», – նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
–00—ՅՄ