ԵՄ դիվանագետները հաստատել են, որ Գազայի հետ կապված առայժմ պատժամիջոցներ չեն կիրառի Իսրայելի դեմ

05/08/2025 20:58 Միջազգային

ԵՄ դիվանագետները դարձյալ չեն կարողացել համաձայնության գալ «Եվրոպական հորիզոն» հիմնադրամին Իսրայելի մուտքը մասնակիորեն կասեցնելու շուրջ՝ ի պատասխան Գազայի պատերազմի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

«Չնայած այն հանգամանքին, որ ճգնաժամի և Գազայում սովի հետ կապված մտահոգությունների ֆոնին Իսրայելի վրա հետզհետե աճում է միջազգային հանրության ճնշումը, այդուհանդերձ ԵՄ 27 դիվանագետներին չի հաջողվել համաձայնության գալ Եվրահանձնաժողովի առաջարկի շուրջ, որը վերաբերում է 95 միլիարդ եվրո ծավալով «Եվրոպական հորիզոն» հիմնադրամին Իսրայելի մուտքը մասնակիորեն դադարեցնելուն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քանի որ Իսրայելը բախվում է համաշխարհային քննադատության՝ պաշարված Գազայի հատվածում սով թույլ տալու և ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները փակուղի մտցնելու համար, վերոհիշյալ առաջարկն ինքնին կլինի խորհրդանշական քայլ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ