Նեթանյահուն կհրավիրի անվտանգության կաբինետի նիստ և կքննարկի Գազայի օկուպացիայի ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ այս շաբաթվա վերջում կգումարի անվտանգության կաբինետի նիստ և կքննարկի, թե ինչպես է իսրայելական բանակը հասնելու իր նպատակներին ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
«Մենք պետք է շարունակենք միասին կանգնել և միասին պայքարել մեր ռազմական նպատակներին հասնելու համար, որպեսզի հաղթենք թշնամուն, ազատ արձակենք մեր պատանդներին և ապահովենք, որ Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար», – ասել է Նեթանյահուն։
Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է ամբողջությամբ օկուպացնել Գազայի հատվածը, այդ թվում՝ ռազմական գործողություններ սկսել այն տարածքներում, որտեղ, ենթադրաբար, գտնվում են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած պատանդները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ