Լոզովայա քաղաքին ռուսական զանգվածային հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Ռուսական զորքերը գիշերը Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի վրա իրականացրել են ռազմական գործողությունների սկզբից ի վեր ամենամասշտաբային հարձակումը, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 13-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։
Ռուսական ուժերը կիրառել են անօդաչուներ, որոնցից 30-ը հարվածել են տարբեր օբյեկտների։ Վնասվել են երկաթուղային կայարանի շինությունները, հրդեհ է բռնկվել։
BBC-ի ռուսական ծառայությունն էլ հաղորդում է, որ ռուսական հարվածներից Զապորոժիեի մարզում 2 մարդ է զոհվել։ Եվս 2 մարդ զոհվել է Սումիի մարզում, կան նաև տուժածներ։
Ռուսական ուժերն էլ հաղորդել են ուկրաինական 24 անօդաչու խոցելու մասին Բրյանսկի, Ռոստովի, Կալուգայի և Սմոլենսկի երկնքում։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Փաշինյանը կրկին խոսել է իրական Հայաստանի գաղափարախոսության մասին
-
Հնարավոր չէ այս իշխանավորների մեջ տեսնել պետական մտածողության գործելակերպ․ Վիրահայոց թեմի առաջնորդ
-
Աղվան Արշակյանին անազատության մեջ պահելը Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտում է
-
Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ․ խոտածածկը վնասվել է
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է