«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին․ Ալի Աքբար Վելայաթի
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին։ Այս մասին գրել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին X սոցիալական ցանցում։
«Հերթական անգամ որոշ կառավարություններ, ցուցադրելով իրենց սեփական շահերը և տարածաշրջանի շահերի նկատմամբ անտարբերությունը, բարձրացրել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը և թակում են բոլոր դռները՝ առաջ մղելով իրենց անօրինական նպատակները Հարավային Կովկասում»,–գրել է նա։
Ավելի վաղ Վելայաթին հայտարարել էր, որ այս նախագծի իրականացումը Իրանին և Ռուսաստանին կներքաշի ցամաքային շրջափակման մեջ։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
-
Թրամփի հետ հանդիպմանը կարող է հայտարարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին
-
ՔՊ-ականի տղան և 2 հոգի մարմնական վնասվածք հասցնելու կասկածով ձերբակալվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
-
Հուլիսին ՊԵԿ-ը ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
-
Հայաստանի ներկայիս իշխանությունը փաստացի մեզ մտցրեց 21-րդ դարի 4 կապիտուլացված պետությունների ցանկ
-
Կամչատկայում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է