Գերմանացիների ավելի քան 50 տոկոսը դժգոհ է ֆոն դեր Լայենի աշխատանքից․ Bild

02/08/2025 19:43 Միջազգային

Գերմանացիների ավելի քան 50%-ը դժգոհ է Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ որպես Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի աշխատանքից՝ հաշվի առնելով նրա հետ ԱՄՆ-ի հետ կնքված մաքսատուրքերի վերաբերյալ գործարքը, ըստ INSA ինստիտուտի կողմից Bild թերթի համար անցկացված հարցման արդյունքների։

Հարցման համաձայն՝ գերմանացիների 51%-ը դժգոհ է ֆոն դեր Լայենի աշխատանքից, հարցվածների 31%-ը հակառակ կարծիքին է, իսկ հարցվածների 18%-ը հստակ պատասխան չի տվել։

Բացի այդ, հարցումը ցույց է տվել՝ գերմանացիների 66%-ը կարծում է, որ մաքսատուրքերը բացասաբար կանդրադառնան երկրի տնտեսության վրա, գերմանացիների 14%-ը հույս ունի դրական փոփոխությունների, իսկ 10%-ը որևէ փոփոխություն չի սպասում։

Հարցումը անցկացվել է հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 1-ը, որին մասնակցել է մոտ հազար մարդ։

–00—ՅՄ