Պետք է հասնել Գազայում ռազմական գործողությունների ամբողջական ավարտին. Սթիվ Ուիթքոֆ

02/08/2025 17:06 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումն ու համապարփակ համաձայնության հասնելը պետք է դառնան առաջնային խնդիրը: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Ուիթքոֆը նման հայտարարությամբ հանդես է եկել այսօր՝ պատանդների հարազատների հետ հանդիպման ընթացքում։

«Ծրագիրն այն է, որ վերջ դնենք պատերազմին, այլ ոչ թե ուժեղացնենք այն»,- ասել է ԱՄՆ նախագահի բանագնացը՝ հավելելով, որ ժամանակավոր համաձայնագրերի փոխարեն անհրաժեշտ է իրական խաղաղության հասնել՝ մարտերը դադարեցնելով և բոլոր պատանդներին վերադարձնելով։

–00—ՅՄ