Ի պատասխան Ստեփանակերտի․ ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել են ռուսական քաղաքները հին անուններով կոչել

01/08/2025 18:47 Միջազգային

Ադրբեջանական Minval Politika հրատարակությունը սկսել է ռուսական քաղաքների պատմական կամ այլընտրանքային անուններն օգտագործել, ինչպիսիք են Քյոնիգսբերգը՝ Կալինինգրադի փոխարեն, և Օրինբորը՝ Օրենբուրգի փոխարեն՝ ՏԱՍՍ գործակալության հրապարակման շուրջ սկանդալից հետո։ Պատճառն այն էր, որ ռուսական լրատվամիջոցները իրենց հոդվածում օգտագործել էին «Ստեփանակերտ» անվանումը։

Minval Politika տելեգրամ ալիքը հրապարակել էր նյութեր, որոնցում միտումնավոր օգտագործվում էին այդ այլընտրանքային տեղանունները։

Նմանապես, գրառումներից մեկում Օրենբուրգը կոչվում է Օրինբոր, իսկ մեկ այլ նյութում Վոլգան նշվում է որպես Իտիլ՝ գետի հին թյուրքական անվանումը։

–00—ՅՄ