Թուրքիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում տեղի է ունեցել պսակադրության արարողություն

01/08/2025 16:27 Միջազգային

Անատոլիայի հայ համայնքների վերակացու և Հաթայի եկեղեցու հոգևորական Հայր Ավետիս Թաբաշյանը Վարդավառի տոնի (Քրիստոսի Պայծառակերպության տոն) առթիվ այցելել է Մալաթիա: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Մալաթիայում նա այցելել է Սուրբ Երրորդություն (Երեք խորան) հայկական եկեղեցի, որը վերածվել է մշակութային կենտրոնի: Թաբաշյանը պատարագ է մատուցել Մալաթիայի հայկական գերեզմանատան Սուրբ Հարություն մատուռում:

Բացի այդ Թաբաշյանը Սուրբ Երրորդություն եկեղեցում կրոնական արարողությամբ պսակադրել է Մալաթիայի հայ համայնքի անդամներ Սևան և Օզգե Թաբաշներին:

—00—ՄԱ