ԱՄՆ-ն այս շաբաթ կապ է հաստատել Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով․ Ռուբիո

31/07/2025 23:00 Միջազգային

ԱՄՆ-ն շարունակում է համագործակցել Ռուսաստանի հետ՝ այս շաբաթ երկու կողմերի միջև շփումները պահելով, որոնք ուղղված են Ուկրաինայի կարգավորման շուրջ փոխըմբռնման հասնելուն, Fox Radio-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք շարունակում ենք համագործակցել ռուսական կողմի հետ, նաև լիարժեք զրույց ենք ունեցել նրանց հետ՝ ոչ թե Պուտինի, այլ որոշ բարձրաստիճան անձանց հետ՝ հույս ունենալով որոշակի փոխըմբռնման գալ խաղաղության տանող առաջխաղացման ուղու վերաբերյալ։ Սակայն մինչ այժմ մենք այդ ուղղությամբ որևէ առաջընթաց չենք տեսել», – եզրափակել է Ռուբիոն։

–00—ՅՄ