Պուտինը Կրեմլում ընդունել է Սիրիայի արտգործնախարարին

31/07/2025 21:26 Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասաադ ալ-Շեյբանիին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ Այս մասին հայտնել է SANA գործակալությունը։

Ավելի վաղ Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող սիրիացի նախարարը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

Սա սիրիական նոր իշխանությունների ներկայացուցիչների առաջին պաշտոնական այցն է Ռուսաստան։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարների միջև բանակցություններից բացի, սիրիական պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ընդհանուր ռազմական հարցեր։

–00—ՅՄ