Պուտինը Հայ-Ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ օրենք է ստորագրել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Երևանի հետ Հայ-Ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրենք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերին Մոսկվայում: Ռուսաստանի կառավարությունն այն ներկայացրել է խորհրդարանի ստորին պալատ 2025 թվականի հուլիսին։
Նոր փաստաթուղթը փոխարինում է համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների վերաբերյալ 1997 թվականի համաձայնագիրը: Այն ապահովում է համալսարանի գործունեության հետ կապված իրավական կարգավորման շարունակականությունը:
Հայ-Ռուսական համալսարանը Երևանում գործում է 1997 թվականից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական համաձայնագրի շրջանակներում։ Համալսարանը կրթություն է տրամադրում ռուսերենով և հայերենով:
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ի պատասխան Ստեփանակերտի․ ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել են ռուսական քաղաքները հին անուններով կոչել
-
«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Բովե-Երևան ուղղությամբ
-
Սարիկ Մինասյանին նշանակեցին ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի ղեկավար
-
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է, նա շուտով կլինի ազատության մեջ
-
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցում կառուցվածքային փոփոխություններին
-
Փաշինյանի կողմից մամուլի նկատմամբ վերաբերմունքը, այն էլ` որպես նախկին լրագրող, պարզապես նողկալի է
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է