Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդումն պետական մակարդակով խրախուսվող վանդшլիզմի օրինակ է

31/07/2025 16:44 Միջազգային

Ստեփանակերտում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է. այս մասին Lenta.ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Բացի այն փաստից, որ սա բարբարոսական արարք է, այն, ինչպես շատ բարբարոսություններ, անկեղծ ասած՝ հիմարություն է։ Այվազովսկին գեղանկարչության համընդհանուր ճանաչված հանճար է, որը գնահատվել է ոչ միայն մեր Ռուսական կայսրությունում, այլև ամբողջ աշխարհում։ Հայկական մշակութային ազդեցության դեմ այդ փառահեղ մարտիկները, որոնք այսօր իշխում են նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, ըստ էության, չեն սահմանափակվել միայն Այվազովսկու հուշարձանի քանդմամբ։ Այս պահին նրանք արդեն հասցրել էին պղծել Չարդախլու հայկական գյուղից խորհրդային հայտնի զինվորական առաջնորդների հուշարձանները, և բռնել են կրոնական հուշարձանների քանդման կուրս՝ ոչնչացնելով մեծ թվով խաչքարեր», – ասել է պատգամավորը։

«Երկրի ղեկավարությունը կա՛մ աչք է փակում, կա՛մ ուղղակիորեն խրախուսում է այդ բարբարոսական գործողությունները», – եզրափակել է Զատուլինը։

—00—ՄԱ