Թրամփը պնդում է, որ BRICS-ը հակաամերիկյան կազմակերպություն է

30/07/2025 23:37 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ BRICS-ը հակաամերիկյան է և փորձում է դոլարը զրկել համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակից։ Նա այս պնդումն արել է Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։

«BRICS-ը, ըստ էության, երկրների խումբ է, որը դեմ է Միացյալ Նահանգներին։ Եվ Հնդկաստանը նույնպես դրա մեջ է, եթե կարող եք հավատալ դրան», – ասել է Թրամփը՝ անդրադառնալով հնդկական ներմուծման վրա մաքսատուրքերին։ Խոսելով BRICS-ի մասին՝ ամերիկացի առաջնորդը հավելեց. «Սա հարձակում է դոլարի վրա։ Մենք ոչ մեկին թույլ չենք տա հարձակվել դոլարի վրա»։

Թրամփը, քննարկելով ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման պատճառները, հավելել է. «Դա մասամբ BRICS-ի, մասամբ առևտրի պատճառով է»,- նշելով, որ ԱՄՆ-ն Հնդկաստանի հետ առևտրում «մեծ դեֆիցիտ» ունի։

–00—ՅՄ