Լիբիայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 18 միգրանտ

29/07/2025 23:25 Միջազգային

Լիբիայի արևելքում նավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 18 միգրանտ, ևս 50-ը համարվում են անհետ կորած։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

«Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ մինչ այժմ պարզվել է տասը փրկվածի ինքնությունը», – ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նավը խորտակվել է Թոբրուկ քաղաքի ափերի մոտ՝ Եգիպտոսի հետ սահմանի հարևանությամբ։

Լիբիայի արևելքում՝ Բենգազիում գտնվող Եգիպտոսի հյուպատոսության դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ միգրանտները Եգիպտոսից են։

–00—ՅՄ