ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ՝ Գազայում գործողության համար․ Ֆրանսիայի ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Եվրամիությունը քննարկում է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը Գազայի հատվածում գործողությունների և բավարար մարդասիրական օգնության հոսքը ապահովելուց հրաժարվելու համար, «Ալ Արաբիա» հեռուստաալիքին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
«Մենք խորապես ցնցված ենք վերջին ամիսներին Գազայում տեղի ունեցողից։ Այն, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածում, ամոթ է, որը պետք է դադարեցվի։ Եվրամիությունը մտադիր է քվեարկել Իսրայելի դեմ պատժամիջոցների կիրառման օգտին», – հավելել է նա՝ նշելով, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) մի շարք սահմանափակող միջոցներ է առաջարկել Իսրայելի կառավարության դեմ։
Խոսելով Գազայում մարդասիրական իրավիճակից՝ ֆրանսիացի նախարարը նշել է, որ Փարիզը մտահոգված է Գազայում Իսրայելի օգնության բաշխման համակարգով։ Նա նաև կոչ է արել Իսրայելի իշխանություններին ապահովել ֆրանսիական օգնության մատակարարումը Գազայի հատված, որը գտնվում է Եգիպտոսի Էլ-Արիշ քաղաքում։
–00—ՅՄ