Չգիտեմ՝ կազդի՞ Ռուսաստանի վրա, բայց տալիս եմ 10 օր ժամանակ այսօրվանից սկսած․ Թրամփ

29/07/2025 22:05 Միջազգային

Վաշինգտոնի վարչակազմը ցանկանում է 10 օրվա ընթացքում համաձայնության գալ Ռուսաստանի հետ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ, հակառակ դեպքում կսահմանի մաքսատուրքեր, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում։

«Այսօրվանից 10 օր հետո», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը այն հարցին, թե ինչպես է կրճատելու վերոնշյալ համաձայնությունների հասնելու համար նախկինում սահմանված 50-օրյա ժամկետը։ «Այս դեպքում մենք կսահմանենք մաքսատուրքեր։ Չգիտեմ՝ կազդի՞ Ռուսաստանի վրա», – հավելել է Թրամփը։

Թրամփի խոսքով, ռուսական կողմը «հավանաբար ցանկանում է շարունակել պատերազմը»։

–00—ՅՄ