Նյու Յորքում NFL-ի նախկին խաղացողը կրակ է բացել մարդկանց վրա. կա չորս զոհ

29/07/2025 15:57 Միջազգային

armsport.am-ը գրում է․

Նյու Յորքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվել է չորս մարդ։ Կրակահերթը բացել է Ամերիկյան ֆուտբոլի նախկին խաղացող Շեյն Թամուրան, որը, նախնական տվյալներով, տառապել է քրոնիկ տրավմատիկ էնցեֆալոպաթիայով (CTE)։

Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ը, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 28-ին Մանհեթենում՝ Ազգային ֆուտբոլային լիգայի (NFL) գրասենյակի տարածքում։ Թամուրան կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, սպանել չորս հոգու, այդ թվում՝ մեկ ոստիկանի, և վիրավորել առնվազն հինգի հոգու։ Այնուհետև նա ինքնասպան է եղել։

Ըստ CNN-ի՝ հարձակվողը դեպքի վայրում թողել է ինքնասպանության նամակ, որտեղ բացատրել է իր քայլերի դրդապատճառները։ Նամակում նա գրել է․

«Ամերիկյան ֆուտբոլը ինձ տվեց CTE և ստիպեց խմել ցավազրկողներ գալոններով։ Դուք չեք կարող խաղալ NFL-ում, նրանք ձեզ կջարդեն։ Խնդրում եմ, ստուգեք իմ ուղեղը։ Շատ եմ ցավում։ Շատ եմ ցավում ամեն ինչի համար»։

—00—ՄԱ