Խափանումները վերացվել են. «Աերոֆլոտ»

29/07/2025 14:12 Միջազգային

«Աերոֆլոտի» կողմից իրականացվող չվերթերի առցանց գրանցումը հասանելի է և բացվում է մեկնումից 24 ժամ առաջ, երեկվա հաքերային գրոհներից հետո օդանավակայանում գրանցվելու գործընթացը բնականոն ռիթմով է իրականացվում։ Այս հայտարարությունն արել է ավիաընկերությունը:

Ավելի վաղ «Աերոֆլոտը» հայտնել էր, որ ավիաընկերության տեղեկատվական համակարգերի աշխատանքում խափանում է տեղի ունեցել, հնարավոր են նաև ծառայությունների աշխատանքի խափանումներ: ՌԴ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ «Աերոֆլոտի» տեղեկատվական համակարգերի խափանման պատճառը հաքերային հարձակումն է։

—00—ՄԱ