Եվրոպական մի շարք երկրներ պլանավորում են օդով մարդասիրական օգնություն հասցնել Գազա
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Իսպանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն օգոստոսի 1-ին 12 տոննա պարենամթերք կտեղափոխեն Գազայի հատված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի խոսքով՝ ինքնաթիռներն անկլավ կթռչեն Հորդանանի տարածքից։ «Գազայում սովն ամոթ է ամբողջ մարդկության համար, և դրա դադարեցումը, հետևաբար, բարոյական պարտականություն է», – նշել է նա։Բեռլինը նույնպես ցանկություն է հայտնել մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։
«Գերմանիայի կառավարությունը, Հորդանանի հետ համագործակցությամբ, անհապաղ կկազմակերպի մարդասիրական օգնության առաքումը Գազա օդային ճանապարհով», – Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքը մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները:
Նա նշել է, որ Գերմանիան այս հարցում կհամագործակցի նաև Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ։
—00—ՄԱ