Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Միացյալ Նահանգները պատրաստ է նոր հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս փորձի վերականգնել դրանք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային ներուժը։ Նրանք կարող են ամեն ինչ սկսել նորից։ Եթե նրանք դա անեն, մենք կոչնչացնենք (միջուկային օբյեկտները) ավելի արագ, քան դուք կհասցնեք մատները թափ տալ։ Մենք ստիպված կլինենք դա անել», – ասել է Թրամփը Շոտլանդիայում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումից հետո։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
-
Կլիմայի փոփոխության պատճառով մի ամբողջ երկիր կարող է անհետանալ
-
Մուսալեռում բախվել են Jeep Grand Cherokee-ն և Opel Vectra-ն․ոչ սթափ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
-
Պաղեստինը համաձայնել է միջազգային ուժերի տեղակայմանը Գազայում
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է