Լուկաշենկոն և Պուտինը շուտով կհանդիպեն

28/07/2025 19:05 Միջազգային

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պլանավորում է մոտ ապագայում համաձայնության գալ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման շուրջ և դեմ առ դեմ քննարկել բոլոր ամենակարևոր հարցերը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտնել էր, որ հուլիսի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։

«Բելառուսի և Ռուսաստանի նախագահները, իհարկե, միշտ էլ քննարկելու բան ունեն։ Այսպես ասած՝ թեմաների մի ամբողջ շարք՝ թե՛ երկկողմ հարաբերությունների, թե՛ միջազգային օրակարգի վերաբերյալ», – ասել է Էյսմոնտը։ Նրա տեղեկություններով՝ առաջնորդները նախորդ օրը հեռախոսով ծրագրային հարցեր չեն քննարկել։ «Կան թեմաներ, որոնք, ընդհանուր առմամբ, ավելի լավ է հեռախոսով չքննարկել։ Նախագահները մոտ ապագայում կհամաձայնեցնեն հանդիպումը և դեմ առ դեմ կքննարկեն բոլոր ամենակարևոր և լուրջ հարցերը», – նշել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարը։

–00—ՅՄ