Պեսկովը չի բացառել Պուտին-Թրամփ հանդիպումը Չինաստանում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել Պուտին-Թրամփ հանդիպման հավանականությունը Չինաստանում, եթե Միացյալ Նահանգների նախագահն այցելի այդ երկիր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում Պեսկովը նշել է, որ Պուտինն ինքն է ասել, որ պատրաստվում է այցին Չինաստան։
«Եթե ստացվի այնպես, որ արդյունքում ԱՄՆ նախագահը որոշում կայացնի նույնպես այցելել Չինաստան նույն ժամանակահատվածում,ապա, իհարկե, տեսականորեն չի կարելի բացառել նման հանդիպում, եթե երկու երկրի ղեկավարները հայտնվեն նույն քաղաքում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը։
Խոսնակը հավելել է, որ այս ուղղությամբ որևէ հատուկ նախապատրաստական աշխատանքներ այս պահին չեն ընթանում։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Չինաստանն ու ԱՄՆ-ն սկսել են տնտեսական բանակցությունների նոր փուլը
-
Հայտնաբերվել է 538 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
-
ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոսին
-
Վեհափառը հրաժարական չի՛ տալու, Ախուրյանցի Անոն Նիկոլին ավելի շուտ կփոխարինի, քան Կաթողիկոսը կփոխվի
-
Առինջ գյուղում ԱՁ-ի 28-ամյա տնօրենը հոսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է