«Աէրոֆլոտը» հայտնել է տեղեկատվական համակարգերի խափանման մասին

28/07/2025 10:22 Միջազգային

Ռուսաստանի ազգային ավիափոխադրող «Աէրոֆլոտը» երկուշաբթի հայտարարել է, որ ավիաընկերության տեղեկատվական համակարգերում խափանում է առաջացել, ինչը կարող է ժամանակավորապես խաթարել ծառայությունների աշխատանքը։

«Արդյունքում որոշ չվերթների ժամանակացույցում ակնկալվում են փոփոխություններ, այդ թվում՝ ուշացումներ և չեղարկումներ», – նշված է «Աէրոֆլոտի» հաղորդագրության մեջ։

Ընկերությունը խափանման հնարավոր պատճառների մասին։

—00—ՄԱ