Ռուսաստանը պետք է արձանագրի` ինչ խնդիրներ կատարեց հատուկ գործողության ընթացքում

27/07/2025 19:29 Միջազգային

Ռուսաստանը պետք է արձանագրի այն խնդիրների կատարումը, որոնք դրված էին ուկրաինական հարցի շուրջ հատուկ գործողության մեկնարկից առաջ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ սկզբում անհրաժեշտ է կարգավորել Ուկրաինայի հետ կապված իրավիճակը, իսկ հետո մտածել, թե ինչպես են Ուկրաինայի հետ հարաբերությունները կառուցվելու հատուկ գործողության ավարտից հետո։