Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանը

27/07/2025 16:33 Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմը մանրամանսեր է հայտնել Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցից․

Էրդողանը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Գազայի վերջին իրադրությունն ու տարածաշրջանի զարգացումները։

Նա Մակրոնի հետ զրույցում հայտարարել է, որ Գազայում հումանիտար իրավիճակը վատթարանում է, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի ճգնաժամի շուտափույթ լուծման համար։