Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը

26/07/2025 18:22 Միջազգային

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Գերմանիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ասված է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ու այդ ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը։

«Հուլիսի 26-ի առավոտյան ես մանրամասն հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկել ենք Մերձավոր Արևելքում մեր քաղաքական կուրսը։ Էմանուել Մակրոնի և Քիր Սթարմերի հետ ձեռք է բերվել էական համաձայնություն։ Առաջիկա օրերին մենք հետագա քայլեր կձեռնարկենք շատ սերտ համակարգմամբ»,- Գերմանիայի կանցլերի խոսքերն է մեջբերել Կառավարության մամուլի ծառայությունը։

—00—ՄԱ