Ռուս-ուկրաինական բանակցությունները մոտ ապագայում դժվար թե արդյունք տան. Պեսկով

25/07/2025 14:31 Միջազգային

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բարձր մակարդակի հանդիպումը պետք է ամփոփի կարգավորման գործընթացն ու հաստատի փորձագիտական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները ներկայումս լիովին հակադիր են, և դժվար թե հնարավոր լինի դրանք շուտ մոտեցնել»,- ասել է Պեսկովը։

Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը մինչ օգոստոսի վերջ, նա նշել է՝ հազիվ թե այդպիսի հանդիպումը կազմակերպվի առաջիկա 30 օրվա ընթացքում։

–00—ՅՄ