ԱՄՆ-ն մերժում է Մակրոնի՝ պաղեստինյան պետությունը ճանաչելու ծրագիրը

25/07/2025 09:05 Միջազգային

ԱՄՆ-ն կտրականապես մերժում է Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաղեստինյան պետությունը ճանաչելու ծրագիրը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

«Այս անխոհեմ որոշումը միայն ծառայում է ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը և խոչընդոտում է խաղաղության հաստատմանը։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի իրադարձությունների զոհերին»,-գրել է Ռուբիոն։

Հիշեցնենք՝ Մակրոնն ավելի վաղ հայտարարել է՝ Ֆրանսիան սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստին պետությունը։