Թրամփն Ալյասկայից էներգամատակարարումների վերաբերյալ ցանկանում է գործարքներ կնքել Ասիայի երկրների հետ

24/07/2025 13:11 Միջազգային

Վաշինգտոնի վարչակազմը ձգտում է նոր գոծարքներ կնքել Ասիայի երկրների հետ Ալյասկայից էներգակիրների մատակարարումների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հուլիսի 23-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում արհեստական բանականության զարգացմանը նվիրված խորհրդաժողովում:«Մենք անհավանական գործարքներ ենք կնքում էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ Ալյասկայի վերաբերյալ: Մենք գործարքներ ենք կնքում Ասիայի տարբեր  երկրների հետ», – նշել է ԱՄՆ-ի ղեկավարը:

Թրամփը բացատրել է, որ խոսքը վերաբերում է նավթի, գազի և այլ էներգակիրների մատակարարումներին:

Միացյալ Նահանգների ղեկավարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն ձգտում է նվազեցնել նավթի գինն աշխարհի շուկաներում:

Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ իր վարչակազմը միջոցներ կձեռնարկի երկրում ածխաջրածինների արդյունահանումը մեծացնելու համար: Փետրվարին նա ստորագրել է  կատարողական հրամանագիր՝ էներգետիկ գերակշռության ազգային խորհուրդ ստեղծելու մասին:

—00—ՄԱ