Ինչ առաջարկներ է արել Ռուսաստանը Ուկրաինային Ստամբուլում

23/07/2025 23:03 Միջազգային

Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին մանրամասներ է հայտնել Ստամբուլում կայացած ՌԴ-Ուկրաինա բանակցություններից։

Նրա հաղորդմամբ՝ ՌԴ-ն Ուկրաինային առաջարկել է ձևավորել երեք աշխատանքային խումբ՝ քաղաքական, հումանիտար և ռազմական հարցերով, որոնք կաշխատեն առցանց:

«Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում յուրաքանչյուր կողմից առնվազն 1200 ռազմագերիների փոխանակում կիրականացվի:
ՌԴ-ն Ուկրաինային առաջարկում է վերադառնալ ռազմաճակատի գծում կարճատև հումանիտար դադարներին»,- մանրամասնել է նա։

–00—ՍՊ