Թուրքիան կշարունակի միջնորդի առաքելությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում

23/07/2025 21:47 Միջազգային

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Վոլոդիմիր Զելենսկիին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ բանակցությունները կազմակերպելու ջանքերի համար։

Հիշեցնենք՝ Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը։

Ստամբուլում բանակցությունների նպատակը ուկրաինական հակամարտության շուտափույթ դադարեցումն է, հայտարարել է Ֆիդանը։

Թուրքիան կշարունակի միջնորդի առաքելությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

–00—ՍՊ