Բրյուս Ուիլիսին հաշված օրեր են մնացել ապրելու

23/07/2025 20:59 Միջազգային

Բրյուս Ուիլիսին հաշված օրեր են մնացել ապրելու, դերասանի ընտանիքը հայտնել է, որ նա այլևս չի կարող խոսել, կարդալ և նույնիսկ քայլել:

Բրյուսը գտնվում է դեմենցիայի վերջին փուլում: Հիվանդությունը ոչնչացնում է հիշողությունը, խոսքը, մարմինը և կարիերայի մասին հուշերը։

Ըստ դստեր՝ Ուիլիսի վիճակը նման է կենդանության օրոք մահվան։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտին դերասանի հարազատները հայտարարել են նրա` կինոյից հեռանալու մասին՝ աֆազիայի պատճառով (ուղեղի վնասվածքի հետևանքով առաջացած խոսքի խանգարում): Մեկ տարի անց՝ 2023 թվականի փետրվարին, Ուիլիսի կինը՝ Էմմա Հեմինգը, հայտարարեց, որ նրա մոտ ախտորոշվել է ճակատ-քունքային դեմենցիա:

–00—ՍՊ