Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն՝ Սիրիայի կառավարությունն օգնության խնդրանքով պաշտոնապես դիմել է Թուրքիային։
Օգնությունը մասնավորապես վերաբերում է ռազմական կարողունակությունների մեծացմանն ու ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին:
«Համաձայն այդ խնդրանքի՝ մենք շարունակում ենք աշխատանքները՝ ապահովելու կրթական, խորհրդատվական և տեխնիկական աջակցություն Սիրիայի ռազմապաշտպանական կարողունակությունները բարձրացնելու նպատակով»,- հայտնել են Թուրքիայի ՊՆ-ի աղբյուրները:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ից Իսրայելի սահմանին մոտ Սիրիայի Սուվեյդա քաղաքում բախումներ էին սկսվել դրուզների և բեդվինների: Բախումներին ավելի ուշ միջամտել էր Իսրայելը՝ հուլիսի 16-ին օդային հարվածներ հասցնելով Դամասկին: Թիրախավորվել էր Սիրիայի պաշտպանության նախարարության շենքն ու նախագահական նստավայրը:
Իսրայելական կողմը բախումների միջամտությունը որակում է որպես դրուզ փոքրամասնությանը պաշտպանելու նախաձեռնություն:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
–00—ՅՄ