Թուրքիայում անտառային հրդեհները մարել չի հաջողվում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Թուրքիայի Սաքարիա, Բիլեջիք, Էսքիշեհիր, Իզմիր և Քարաբուք նահանգներում բռնկված անտառային հրդեհները մարել դեռևս չի հաջողվում:
Քամու հետևանքով արագ տարածվող կրակի մարման աշխատանքներն իրականացվում են ինչպես օդից, այնպես էլ ցամաքից։ Մի շարք գյուղերում տեղի իշխանությունները որոշել են տարհանել բնակիչներին։
Ամենաուժգին հրդեհներից մեկը գրանցվել է Սաքարիայի Գեյվե և Փամուքովա շրջանների միջև, ինչի արդյունքում կրակը հասել է հարևան Բիլեջիք նահանգի գյուղերին։ Նահանգի Քազանջը գյուղում կրակը բնակելի տներից հեռու է ընդամենը 75 մետր:
Իզմիրի Ուրլա շրջանում, ինչպես նաև Էսքիշեհիրի ու Քարաբուքի մի շարք հատվածներում նույնպես հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվ փուլում են: Էսքիշեհիրում կանխարգելման նպատակով տարհանվել է նաև Աֆյոնքարահիսար շրջանի գյուղերի բնակչությունը։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ
-
Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը փակ է լինելու
-
Ստարտափերներին ներկայացվել է Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը
-
Հուլիսի 25-ին երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը
-
Անահիտ Ավանեսյանին խորհուրդ եմ տալիս մի քիչ «ոտքը կախ գցել», լիգայի նոր անդամների հասցեներ կտանք
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է