Եմենի հութիները թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է, որ թիրախավորել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Խմբավորման ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ «հրթիռային ուժերը արդյունավետ ռազմական գործողություն են իրականացրել՝ «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով թիրախավորելով օկուպացված Յաֆֆա շրջանի Լոդ (Բեն Գուրիոն) օդանավակայանը»։
Խոսնակը հայտարարել է, որ գործողությունը հասել է իր նպատակին՝ մարդկանց ստիպելով փախչել ապաստարաններ և դադարեցնելով օդանավակայանի գործունեությունը։
Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հուլիսի 22-ի լուսաբացին երկրի մի քանի շրջաններում օդային տագնապի ազդանշաններից հետո որսացել են Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ