Տարածքային պահանջները պետք է բացառվեն ՀՀ Սահմանադրությունից․ Բայրամով

22/07/2025 14:48 Միջազգային

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թբիլիսիում վրաց գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է.

«Մենք կարծում ենք, որ խաղաղության ճանապարհին կան լավ հեռանկարներ: Մենք իրատեսական ենք համարում այդ ճանապարհն ավարտելը։ Կան կոնկրետ քայլեր այս գործընթացն ավարտելու համար, բայց հայկական կողմը դրանք դեռևս չի ձեռնարկել։ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համար անհրաժեշտ է Հայաստանում անցկացնել հանրաքվե, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառել նրա Սահմանադրությունից և վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Բայրամովը նաև հայտնել է, որ մանրամասն քննարկել են Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը ու կարևորել ադրբեջանական և հայկական հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցառումների անցկացումը։

—00—ՄԱ