Հուսով ենք, որ Ադրբեջանի հետ Ուկրաինայի հարցում տարաձայնությունները խոչընդոտ չեն լինի․ Պեսկով

22/07/2025 14:53 Միջազգային

Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ Ուկրաինայի հարցում տարաձայնությունները խոչընդոտ չեն հանդիսանա հարաբերություններում լարվածության թուլացմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուկրաինացի լրագրողից ընդունել է Ուկրաինայի զինված ուժերի տարբերանշանները։

«Միևնույն ժամանակ, այս անհամաձայնությունները խոչընդոտ չեն եղել, հուսով ենք, չեն լինի հետագայում, որպեսզի չզոհաբերենք փոխադարձ շահերը՝ ստեղծված իրավիճակի համար», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ալիևի՝ Ուկրաինայի մասին հայտարարության և ուկրաինական կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ լրագրողների հարցին։

Ավելի վաղ Ալիևը հանդես է եկել Ուկրաինային աջակցությամբ, միաժամանակ հայտարարելով, որ Բաքուն պատրաստում է փաստաթղթեր՝ միջազգային դատարաններ ՌԴ-ի դեմ ներկայացնելու համար՝ Ակտաուում AZAL ինքնաթիռի կործանման կապակցությամբ, և պնդում է փոխհատուցում վճարել վթարի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին։

–00—ՅՄ