Թուրքիան այս շաբաթ կարող է հայտարարել «Eurofighter» կործանիչների գնման մասին․ ամերիկյան մամուլ

22/07/2025 14:27 Միջազգային

Ամերիկյան «Wall Street Journal» թերթը հայտնել է, որ Թուրքիան այս շաբաթ կարող է հայտարարել «Eurofighter Typhoon» ռազմական ինքնաթիռների գնման նախնական համաձայնագրի մասին: Գործարքի արժեքը 5․6 միլիարդ դոլար է։

Ամերիկյան թերթի տվյալներով՝ վաճառվելիք ռազմական ինքնաթիռների թվի և տեխնիկական կարգավորման շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: Թերթի հաղորդմամբ՝ նախնական համաձայնագիրը կարող է հրապարակվել հուլիսի 22-27-ին Ստամբուլում անցկացվելիք ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բրիտանիայի վարչապետի ու Գերմանիայի կանցլերի հետ հանդիպումներում արձանագրել է նրանց դրական վերաբերմունքն այդ գործարքի նկատմամբ:

Հատկանշական է, որ այս զարգացումը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Թուրքիան ջանքեր է գործադրում իր օդուժի արդիականացման ուղղությամբ:

«Eurofighter Typhoon» կործանիչները  բազմաֆունկցիոնալ մարտական ինքնաթիռներ են, որոնք համատեղ արտադրվում են Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի կողմից:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

–00—ՅՄ