Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

22/07/2025 14:15 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որը, ենթադրաբար, «աջակցում է բաժանարար նպատակներին»,- մեջբերում է «New York Post»-ը Սպիտակ տան խոսնակի տեղակալ Աննա Քելլիի խոսքերը։

Հրատարակությունը հիշեցնում է, որ փետրվարին Թրամփը կարգադրել էր գնահատել կազմակերպությունում ամերիկյան ներկայությունը։

Սպիտակ տան պաշտոնյայի խոսքով, ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները դեմ են արտահայտվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից բազմազանությունը, հավասարությունը և ներառումը (ԲՀԻ) խթանելու ջանքերին և կողմնակալությանը։

Թրամփը մայիսի 2-ին առաջարկել էր ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների ֆինանսավորման լիակատար դադարեցում՝ դրանք անվանելով անարդյունավետ և անարդարացիորեն թանկ Միացյալ Նահանգների համար։ Նա նաև առաջարկել էր կասեցնել ՄԱԿ-ի գործակալություններին, այդ թվում՝ ԱՀԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և կազմակերպության կանոնավոր բյուջեին կատարվող պարտադիր և բոլոր կամավոր ներդրումները։

ՄԱԿ-ը ԱՄՆ բյուջեի առաջարկը համարել է երկրի «ներքին գործընթաց»։

–00—ՅՄ