Վրաստանն արտաքսել է 25 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների

22/07/2025 13:31 Միջազգային

Վրաստանը արտաքսել է 25 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների։ Այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։

ՆԳՆ-ի տվյալներով՝ վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվում է մուտք գործել Վրաստանի Հանրապետություն։

—00—ՄԱ