Մոսկվայում կրկին ադրբեջանցիների են ձերբակալել

21/07/2025 21:35 Միջազգային

Մոսկվայում ձերբակալվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող ադրբեջանական հանցավոր խումբ։

Հանցագործները տրամադրել են աշխատանքային կեղծ թույլտվություններ և պատրաստել միգրացիոն կեղծ քարտեր։

Նշվում է, որ նրանց հաջողվել է «օրինականացնել» ավելի քան հազար օտարերկրացու, իսկ քրեական եկամուտը կազմել է առնվազն 2 մլն ռուբլի:

–00—ՍՊ