Երբ կլինեն ռուս-ուկրաինական հաջորդ բանակցությունները

21/07/2025 22:11 Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է ռուսական կողմի հետ նոր հանդիպման մասին, որը տեղի կունենա չորեքշաբթի՝ հուլիսի 23-ին:

Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հուլիսի 23-ին՝ Թուրքիայում։  Այդ մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինան ցանկանում է Ստամբուլում Ռուսաստանի հետ քննարկել գերիների փոխանակումը և առաջնորդների հանդիպման նախապատրաստումը, մանրամասնել է նա։ 

–00—ՍՊ