Հույս ունենք, որ «Զանգեզուրի միջանցքը» կդառնա հաշտեցման խորհրդանիշ, ոչ թե տարաձայնության աղբյուր
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության կհասնեն «Զանգեզուրի միջանցքի» հարցում՝ գտնելով, որ այս նախագծի իրականացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
««Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին։ Մենք այս ուղղությունը համարում ենք չափազանց կարևոր աշխարհատնտեսական առումով։ Այս գիծը կկապի մեր տարածաշրջանից դուրս գտնվող աշխարհագրական շրջանները և կվերակենդանացնի առևտուրը։ Մենք նաև հույս ունենք, որ այն կդառնա հաշտեցման խորհրդանիշ, այլ ոչ թե տարաձայնությունների աղբյուր։ Ես հավատում եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ, կկարողանանք լուծել այս հարցը համաձայնության հիման վրա», – լրագրողներին ասել է Էրդողանը։
–00—ՅՄ