Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 27 պաղեստինցի է զոհվել

21/07/2025 14:46 Միջազգային

Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով հուլիսի 21-ի լուսաբացից ի վեր սպանվել է 17 պաղեստինցի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Գազայի Բժշկական օգնության միության տեղեկացմամբ՝ ավելի քան հազար զոհ  է գրանցվել իսրայելի կողմից մայիսից ի վեր օգնության բաշխման կենտրոնների մոտ հավաքված ամբոխների թիրախավորման հետևանքով։

Միությունը նաև նշել է, որ Գազայի հատվածում յուրաքանչյուր յոթերորդ երեխան տառապում է ծանր թերսնուցումից։

ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ Գազայի ավելի քան 2 միլիոն բնակիչներ սովի վտանգի տակ են Իսրայելի կողմից անկլավի շարունակական շրջափակման պատճառով։ Ավելի քան 650000 երեխա տառապում է ծանր թերսնումից։

Գազայի հատվածում նախօրեին սպանվել է առնվազն 115 պաղեստինցի, այդ թվում՝ 92 մարդ, որոնք գնդակահարվել են բաշխման կետերում սննդամթերք ստանալու ժամանակ։Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 58895 հազարը, վիրավորվել է 140980 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

—00—ՄԱ